Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Սև հումոր

Սև հումոր
20.02.2015 | 01:00

Որ Գագիկ Ծառուկյանի փոխարեն մտածում և գրում են ուրիշները, անգամ եփած հավերը գիտեն, բայց որ այդ գրավոր տեքստերը նա նույնիսկ վարժ կարդալու գրագիտությունը չունի, սա արդեն «ժիվոյ» սագերի մտքով էլ չէր անցնի: Առավել ևս այն դեպքում, երբ կարդալու հերթը հասնում է հանրապետության նախագահի հայտնի ելույթին հաջորդած պատասխան հայտարարությանը: Բարգավաճամերձ աղբյուրների հավաստմամբ` այդ «ցնցող» տեքստը հեղինակել են Ծառուկյանի վստահությունն անմնացորդ վայելող Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանն ու Վահե Հովհաննիսյանը և ընդամենը բանավոր պատմել նրան, ինքն էլ, Սերժ Սարգսյանի նախորդ օրվա որակումներից լրիվ դոդացած, հավանություն է տվել` հետևանքների մասին մտածելու ու դրանց դեմն առնելու հոգսը դարձյալ թողնելով մյուսներին:
Այսօր, երբ չկշռադատված խոսքի հետևանքներն առավել քան ակնհայտ են, Ծառուկյանը հայտնվել է իր այնքա՜ն սիրած առյուծների վանդակի առաջ և, ինչպես մերձավորներն են վկայում, սրտի «հերսից» անցել է սև հումորի ժանրին` որոշել է սոված թողնել առյուծներին, որ երբ երանելի պահը գա ու վանդակի դուռը բաց անի հանրության առաջ իրեն ցեխը մտցրած-հանած խնամի Աբրահամյանին, Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին ու էլի մի քանի հոգու առյուծները… Հասկացաք: Իսկ, այ, մերձավորները, ովքեր հումորի սիրտ բոլորովին չունեն, չեն ուզում հասկանալ և լրիվ ուրիշ բան են ասում. «Եթե չեղած խելքի պատճառով հա՛մ իրեն տվեց փուռը, հա՛մ էլ մեզ կրակը գցեց, գուցե հենց իրե՞ն առյուծի բաժին դարձնենք»:
Դաժան մերձավորներ են` կասեք:
Իհարկե դաժան են:
Բայց քաղաքականությունը ե՞րբ դաժան չի եղել: Հատկապես` իր լեզուն «առյուծերենի» մակարդակով իմացողների հետ:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ